Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ամենօրյա ռեժիմով ստանում է դպրոցների ու մանկապարտեզների ջեռուցման վերաբերյալ տվյալներ: Եթե խնդիրներ են լինում, կապ են հաստատում, օրինակ, տվյալ համայնքի մարզպետարանի կրթության վարչության հետ:
Նախարարը նշել է՝ այնտեղ, որտեղ ջերմային ռեժիմը չի պահպանվում, դա հիմնականում պայմանավորված է ընդհանուր ենթակառուցվածքներով և դպրոցների մաշվածությամբ: «Ժամանակի ընթացքում պետք է բոլորը վերանորոգենք. ժամանակի խնդիր է: Պետք է փորձենք այնպես անել, որ ջերմային ռեժիմները թույլատրելի շեմերին մոտ լինեն»,- ասել է Ա. Հարությունյանը: