Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը խոստովանել է, որ երկրի իշխանությունների գործողությունները անտառային հրդեհների դեմ պայքարում միշտ չէ, որ արդյունավետ են եղել: ABC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ շատ խնդիրներ ինքը կարող էր շատ ավելի լավ լուծել:
Վարչապետը, սակայն, հատուկ ընդգծել է հրշեջների ծանր աշխատանքը տարերքի դեմ պայքարում և հայտարարել, որ հանրային հետաքննություն է սկսվելու՝ որոշելու, թե որքան արդյունավետ են գործել իշխանությունները ճգնաժամային իրավիճակում:
Ավստրալիայի իշխանությունը 34,5 միլիոն դոլար կտրամադրի անտառային հրդեհները մարելուց հետո երկրում վայրի բնությունը վերականգնելու համար: