Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող՝ 24 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատման բողոքի քննությունը այսօր կրկին հետաձգվեց, քանի որ գործով մեղադրող դատախազը ներկա չէր նիստին վատառողջ լինելու պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 23-ին:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությունը Աշոտ Մանուկյանի ազատ արձակման վերաբերյալ դրական, իսկ քրեակատարողական ծառայությունը բացասական եզրակացություն է տվել, թեև երկու կառույցներն էլ Մանուկյանին դրական են բնութագրել:
Աշոտ Մանուկյանն անազատության մեջ է 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է 3 զինծառայողի սպանության համար: