30 տարի առաջ՝ ճիշտ այս օրը, Բաքվում մեկնարկեց հայերի բռնի տեղահանման 3-րդ՝ վերջնական ալիքը, որ ուղեկցվեց վայրագություններով, սպանություններով: Ցեղասպանությունը, որ կազմակերպեց «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ազգայնական խմբավորումը, ակնհայտորեն հովանավորում էր Բաքվի կենտրոնական իշխանությունը և իրագործվում էր ԽՍՀՄ ղեկավարության լուռ թողտվությամբ: