Նախագահ Խաջիմբայի հրաժարականից հետո Աբխազիայում նախագահի արտահերթ ընտրություն կանցկացվի մարտի 22-ին: Խաջիմբան հայտարարել է, որ իր թեկնածությունը չի ներկայացնի: Փոխարենը ակտիվացել են ընդդիմության թեկնածուները՝ «Ընդդիմադիր ուժերի բլոկի» ղեկավար, Աբխազիայի խորհրդարանի անդամ Ասլան Բժանիան և ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ՝ Սերգեյ Շամբան: Վերջինը զբաղեցրել է Աբխազիայի վարչապետի և արտգործնախարարի պաշտոնները և բազմիցս խոսել վրացական կողմի հետ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին: