Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունները: Նախատեսվում է փոխել նախադատելիության ինստիտուտը:
«Իմ քայլը» խմբակցությունից Սուրեն Գրիգորյանի կարծիքով՝ դատական իշխանության բեռնաթափումը չի կարող լինել արդարադատության իրականացման որակի հաշվին: Փաստաբան աշխատած պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը կարևոր է համարել դատաիրավական համակարգի բեռնաթափումը:
Մեկ այլ նախագծով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է սնանկության գործեր քննելիս դատարանի կողմից նախկինում արդեն ապացուցված փաստերը լրացուցիչ քննության չառնել: