Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 13-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային մի շարք հարցեր: Արման Սարգսյանը հանդիպման ժամանակ պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպումները ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ, համաձայն տեղեկատվության, շարունակվելու են։