Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»` իր պատմության մեջ 11-րդ անգամ նվաճելով Իսպանիայի սուպերգավաթը:
Հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում էլ թիմերը հաղթողին չպարզեցին: 115-րդ րոպեին էլ «սերուցքայինները» մնացին 10 հոգով: Վերջին հույսի խախտման համար կարմիր քարտի արժանացավ Ֆեդերիկո Վալվերդեն: Սակայն մեկ ֆիտբոլիստի բացակայությունը չխանգարեց, որ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «արքայական ակումբը» առավել դիպուկ գտնվի ու հաղթի 4-1 հաշվով։
«Ռեալի» կազմում դիպուկ էին Դանի Կարվախալը, Ռոդրիգոն, Լուկա Մոդրիչը և Սերխիո Ռամոսը։ «Աթլետիկոյից» դիպուկ եղավ Կիրան Տրիպիեն։ Նշակետից վրիպեցին Սաուլն ու Տոմաս Պարտին։