Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր նշել է, որ բոլոր ավիատոմսերը չէ, որ կարող են 30 եվրո լինել: «Բյուջետայինը չի նշանակում ցածր գին, այլ նշանակում է՝ ավիաընկերությունը խնայում է իր ծախսերը, ինչն էլ հնարավորություն է տալիս նվազեցնել գները»,- ընդգծել է Ռևազյանը:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշել է, որ եթե հնարավոր էլ լինի 30 եվրոյով տոմս գնել, պետք է ուշադիր լինել, քանի որ վճարում են բուն ավիատոմսի համար:
«Ryanair-ի պարագայում այն նշանակում է, որ շատ փոքր ուղեբեռ է կարելի վերցնել, իսկ ավելի մեծ ճամպրուկի համար պետք է ավել վճարել: Եվրոպայում ևս մարդիկ սովոր էին, որ մեծ ճամպրուկներով են գնում արձակուրդի, բայց բյուջետայինի մուտքը փոփոխեց մարդկանց մտածելակերպը, սկսեցին սովորել ուսապարկով գնալ, եթե մի քանի օրով են գնում»,- նշել է Ռևազյանը: