Պաշտպանության Բանակում շարունակում են արդիականացնել ռազմական և թիկունքային նշանակության շենքերը: Հյուսիսարևելյան ուղղության զորամասերից մեկում նորակառույց զորանոցը շահագործման են հանձնել Արցախի նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ: Արցախի նախագահը շրջել և ծանոթացել է պայմաններին:
Նույն տեմպերով շարունակվում է առաջնագիծը կահավորվել՝ պնդում է Արցախի մեր թղթակից Արեգ Սահակյանը, մեջբերելով Պաշտպանության Բանակի գլխավոր հրամանատարի խոսքը: