Պաշտպանության բանակում շարունակվում է ռազմական և թիկունքային նշանակության շենքերի արդիականացումը: Հյուսիսարևելյան ուղղությամբ զորամասերից մեկում զորանոցը շահագործման են հանձնել Արցախի նախագահի ներկայությամբ: Բակո Սահակյանը շրջել և ծանոթացել է ստեղծված պայմաններին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ Կարեն Աբրահամյանի խոսքով՝ նույն տեմպերով նաև առաջնագիծն է կահավորվում: