2019 թվականն աննախադեպ է եղել Հայաստանի համար ավտոմքենաներ ներկրելու առումով. երկիր է բերվել մոտ 190 հազար տրանսպորտային միջոց:
Տարին ամփոփելիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նաև ներկայացրել է հավաքված եկամուտները, տեղեկացրել, որ փետրվարից Երևանը Լարսում ներկայացուցիչ կունենա՝ հայաստանցի գործարարներին տեղում աջակցություն ցույց տալու համար: Անանյանը նաև սրտնեղել է՝ պարգևավճարների բացակայության պատճառով համակարգից լավագույն կադրերի արտահոսք է նկատվում: