Այն օրը, երբ Միացյալ Նահանգները Բաղդադում չեզոքացրեց Իրանի իսլամական հեղափոխության պահապան կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին, Վաշինգթոնը ջանացել է ոչնչացնել կառույցի և՛ս մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցչի՝ հրամանատար Աբդուլա Ռեզա Շահլայիին, որ այդ օրը գտնվում էր Եմենում:
Այս մասին հաղորդել է Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ չորս բարձրաստիճան պաշտոնյաներից ստացված տեղեկությունները: Այնուամենայնիվ, ըստ նույն աղբյուրի, Աբդուլ Ռազա Շահլային փրկվել է մահափորձից:
Ըստ պարբերականի՝ Շահլայիին չեզոքացնելու ձախողված գործողությունը վկայում է այն մասին, որ գեներալ Ղասեմ Սոլայմանիի սպանությունն իրականում Միացյալ Նահանգների կողմից ծրագրված լայնածավալ արշավի մի մասն է կազմել: