ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ սրտնեղած է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որոշումից, ըստ որի՝ նրանք հրաժարվել են, այսպես կոչված, արքայական տան ավագ անդամի պարտականությունից:
«Դա շատ տխուր է»,- ասել է ամերիկյան առաջնորդը:
Թրամփն ասել է, որ ինքը շատ դրական վերաբերմունք ունի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու նկատմամբ և կարծում է, որ նա երբևէ չի սխալվել իր պաշտոնում:
«Ես իսկապես հարգում եմ Թագուհուն: Չէր կարելի նրա հետ այդպես վարվել»,- հավելել է ԱՄՆ նախագահը: