Արդեն երկու օր է՝ Իրաքում չեն դադարում բողոքի ցույցերը: Հազարավոր ցուցարարներ են հավաքվել Բաղդադի Թահրիր հրապարակում և Իրաքի հարավում գտնվող այլ քաղաքներում:
AFP-ի փոխանցմամբ՝ ցուցարարները պարզել են «Ո՛չ Իրանին, Ո՛չ ԱՄՆ-ին, Հեռացե՛ք Իրաքից» գրություններով պաստառներ:
Նույն աղբյուրի ներկայացմամբ՝ սա վերջին շրջանի ամենահուժկու բողոքի ալիքն էր, որ մի պահ դադարել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո: