Իրաքը վերսկսել է Ռուսաստանի հետ բանակցությունները՝ С-300 զենիթա-հրթիռային համակարգեր գնելու վերաբերյալ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Մուհամմադ Ռիդան:
«Այդ զենքի կարիքը կար, և պատասխանատու կողմը վերսկսեց բանակցությունները դրա շուրջ»,- ասել է Ռիդան:
Ըստ Ռիդայի՝ C-300-ի անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն վերջերս Իրաքում սրված դրությամբ, այլև այն բանով, որ Բաղդադում և այլ նահանգներում հարձակում է իրականացվել շիական ոստիկանության՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» հենակետերի վրա, սպանվել է ոստիկանության սպա:
Խորհրդարանականը հավելել է, որ «Իրաքն ակնկալում է ԱՄՆ ընդդիմությունն այս հարցում», սակայն, ընդգծել է, որ պաշտոնական Բաղդադն իր հավանությունն է տվել բանակցությունները վերսկելու գործին:
Հիշեցնենք, որ 2019-ի աշնանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ոչ միայն Իրաքին, այլև Սաուդյան Արաբիային էր առաջարկել՝ գնել C-300 կամ C-400 ՀՕՊ համակարգեր, սակայն, ամերիկյան վերաբերմունքը խնդրին, որ շատ կոնրետ արտահայտվեց Թուրքիայի պարագայում, նրանց ստիպել էր հրաժարվել այդ մտքից: