Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական տվեց։ Լուրը հաստատել է պետության փոխնախագահը։
«Այո, հանուն նրա, որ արյունահեղություն չլինի, հանուն նրա, որ հանրապետությունում լինի կայունություն, նա որոշեց ստորագրել համապատասխան փաստաթուղթը», - նշել է փոխնախագահ Ասլան Բարցիցը։
Ավելի վաղ հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստներ, որոնք հանրապետության նախագահի նոր ընտրությունների անցկացումն էին պահանջում, փորձել էին գրոհել նախագահի նստավայրը: Մի քանի ցուցարարի հաջողվել էր ներխուժել կառույց, սակայն անվտանգության աշխատակիցներն արգելափակել էին նրանց առաջխաղացումը:
Աբխազիայի նախագահի վարչակազմում՝ Սուխումում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ ընդդիմության համակիրների կողմից պետական հաստատությունների գրոհը որակել էին պետական հեղաշրջման փորձ:
Տեսանյութում առաջին կադրերն են, թե ինչպես են ցուցարարներն արձագանքում Խաջիմբայի հրաժարականի լուրին։