ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը պատմել է, թե ինչ ռազմավարություն է որդեգրել Վաշինգտոնն Իրան դեմ:
«Շատերը մեզ հարցնում են, թե որն է մեր ռազմավարությունը Սոլեյմանիի չեզոքացումից և հրթիռային հարվածներից (խմբ.՝ ամերիկյան բազայի վրա) հետո:Մեր ռազմավարությունը Իրանը դիվանագիտական և տնտեսական միջոցներով շրջափակելն է այնքան ժամանակ, քանի դեռ այն իրեն նորմալ երկրի պես չի պահում»,- Fox News-ի եթերում հայտարարել է Օրտագուսը: