Հակառակորդի գնդակից այսօր կեսօրին Տավուշում վիրավորված զինծառայող Արթուր Արզումանյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել բազկի շրջանում: Այս մասին «Լուրերին» տեղեկացրել է Իջևանի բուժկենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը:
Ավելի վաղ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հայ զինծառայողը վիրավորվել է Բերքաբեր գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում ադրբեջանական դիպուկահար կրակից: Հայկական կողմը շեշտել է՝ հետագա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա: