Այս տարվա հունվարի 1-ից ճանապարհային երթևեկության կանոնակարգում գործում է բալային համակարգը: Վարորդական վկայական ունեցող վարորդներին տրվել է 9 տուգանային միավոր՝ 1 տարվա համար: Մեկ տարվա ընթացքում այդ միավորները սպառելու դեպքում տրանսպորտային միջոց վարելու նրա իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով: Տվյալ ժամկետի կեսը լրանալուն պես՝ անձը հնարավորություն կունենա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Քննությունը չհանձնելու դեպքում 6 ամիս անց՝ օրենքի ուժով, առանց որևէ քննություն հանձնելու, վերականգնվում է նրա վարելու իրավունքը և կրկին տրվում է 9 միավոր: Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու դեպքում անձը կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ 1 տարի ժամկետով: