ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության խորացմանը, դրա համար պատճառ հանդիսացած իրանցի գեներալ, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ամենաազդեցիկ բարձրաստիճան զինվորականներից մեկի՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ու դրա հետևանքներին է անդրադարձել ամերիկյան Project Syndicate պարբերականը՝ հրապարակելով «Մարդասպանի կեղծ դավանանքը» խորագրով հոդված:
Անօդաչու թռչող սարքի հրթիռով կամ հրազենով սպանում եք Ձեր թշնամու ղեկավարին և, Ձեր խնդիրները լուծվում են: Սակայն, իրականում չկան պատմական հիմքեր, որ քաղաքական սպանությունների շնորհիվ հնարավոր լինի ինչ-որ հարց լուծել: Հակառակը՝ կան բազմաթիվ նախադեպեր, որոնք խիստ խորացրել են ստեղծված լարվածությունը:
Project Syndicate-ը նշում է, թե քաղաքական սպանությունները գրեթե բոլոր դեպքերում հուսահատ խաղ են, որոնք սովորաբար խաղում են ոչ թե պետական այրերը, այլ՝ այս կամ այն գաղափարախոսության կրողները:
Երբ խոսքը քաղաքական սպանությունների մասին է, ապա ժողովրդավարական պետությունները չպետք է չափազանց վստահ լինել իրենց անբասիրության վրա: Շատ հեշտ է պատկերացնել, որ Միացյալ Նահանգների ղեկավարության՝ մասամբ, հենց վիրավորված ինքնասիրությունն էր Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյին սպանելու բազմաթիվ համառ փորձերի պատճառը: Որոշ քաղաքագետներ փորձել են գնահատել, թե որքան սխալ են սպանությունները քաղաքական խնդիրների լուծման համար: Փորձագետները պարզել են, որ Ղասեմ Սոլեյմանիի ողբերգական դեպքի նման դիպուկ ու թիրախային սպանությունը, որն իրականացրել է կառավարությունը, ոչ մի ձևով չի օգնում կամ նվազեցնում պատերազմը: Հետևաբար՝ ինչպես սովորաբար լինում է Թրամփի դեպքում, աշխարհը հերթական անգամ ականատես դարձավ փաստորեն շատ թանկարժեք ու դատարկ ժեստի: