Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Միացյալ Նահանգներն ու Իրանը գաղտնի բանակցություններ են վարել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Պարբերականը գրում է, որ երկու երկրները տեղեկատվությամբ փոխանակվել են Իրանում Շվեյցարիայի դեսպանության միջնորդությամբ: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են, որ չնայած պաշտոնական հայտարարությանը, Իրանի հետ բանակցությունները կշռադատված են եղել: Աղբյուրը հայտնում է նաև, որ ԱՄՆ-ին առաջին ուղերձն ուղարկվել է գեներալ Սոլեյմանիի սպանությունից ժամեր անց: ԱՄՆ նախագահի վարչակազմը պաշտոնական Թեհրանին խնդրել է ձեռնպահ մնալ հակամարտության սրումից: Իրանցիներն էլ Սպիտակ տանը պատասխանելու համար օգտվել է նույն միջնորդությունից: