2.5 միլիոն դրամ՝ լավագույն մտքերը իրագործելու համար: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսել է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհների ծրագիրը։ Այն կաջակցի տեխնոլոգիական ոլորտի բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը: Մրցույթի հաղթողները կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։ Դիմումների վերջնաժամկետը հունվարի 13-ն է: Դրանք կարելի է լրացնել նախարարության կայքում: