Կրեմլում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որը տևել է ավելի քան 3.5 ժամ՝ նախանշվածից մեկ ժամ ավելի: Սկզբում կայացել է երկու երկրների ղեկավարների դեմառդեմ հանդիպումը, այնուհետև՝ երկխոսությունը շարունակվել է աշխատանքային ճաշի շուրջը:
Ռուսաստանի նախագահը Գերմանիայի կանցլերի հետ հանդիպումն անվանել է օգտակար ու բովանդակալից: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակին, Իրանի միջուկային համաձայնագրի թեմային, Ուկրաինայով ռուսական գազի տարանցմանը վերաբերող և բազմաթիվ այլ հարցեր: