«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:
«Արարատ-Արմենիա» ակումբի Ֆեյսբուքի էջում տեղադրված տեսանյութում բրազիլացին պարզաբանում է, թե ինչու է որոշել «մարզակոշիկները կախել մեխից»:
Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում և պարզ է դարձել, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվել է և որոշել ավարտել իր կարիերան:
Մարկոսը Հայաստանի չեմպիոնի կազմն էր համալրել վերջերս, բայց որևէ հանդիպում չի անցկացրել: