Ամբողջ աշխարհը ցնցած ուկրաինական Boeing-737 օդանավի վթարը շարունակում է մասնագետների ուշադրության կենտրոնում լինել:
Այս պահին վթարի երկու վարկած է քննարկվում. առաջինի համաձայն՝ շարքից դուրս է եկել ինքնաթիռի շարժիչը, իսկ երկրորդ վարկածով, ինչի մասին վերջին երկու օրերի ընթացքում է շատ խոսվում, ուկրաինական ինքնաթիռը հրթիռակոծվել է Թեհրանի երկնքում:
Իսկ թե ինչ են ասում հայ մասնագետները՝ դիտեք տեսանյութում:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ի լուսադեմին Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից օդ բարձրացած ուկրաինական Boeing-737-ը թռիչքից րոպեներ անց, Իրանի ժամանակով 6:10-ին, կորցրել է կառավարումն ու վայր ընկել: Զոհվել են ներսում գտնվող բոլոր 168 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները: