Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել եկամտային հարկի գանձման համահարթ համակարգը: Այն փոխարինել է պրոգրեսիվ համակարգին, և եթե նախկինում եկամտային հարկը բարձր աշխատավարձերի դեպքում հասնում էր մինչև 36 տոկոսի, ապա այժմ բոլոր դեպքերում կհարկվի 23 տոկոս: Ինչի՞ կհանգեցնի եկամտային հարկի նոր համակարգը՝ սոցիալական բևեռացմա՞ն, թե՞ տնտեսության զարգացման: