«Թեհրանի օդանավակայանի մոտ ուկրաինական Boeing-ի կործանման պատճառը մարդկային սխալն էր»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Տխուր օր է։ Զինված ուժերի ներքին հետաքննության նախնական եզրակացությունները. ճգնաժամի ժամանակ մարդկային սխալը՝ պայմանավորված ԱՄՆ արկածախնդրությամբ, հանգեցրեց աղետի։ Մեր խորին ափսոսանքը, ներողությունն ու ցավակցությունները մեր ժողովրդին, բոլոր զոհերի ընտանիքներին եւ մյուս տուժած պետություններին»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող օդանավը թռիչքից րոպեներ անց ավիավթարի էր ենթարկվել, որի հետևանքով մահացել էին 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները: Երեք տարի առաջ արտադրված օդանավը վերջին ստուգումն անցել էր հունվարի 6-ին: