Լիբանանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից զրկվել է կառույցում վերջին երկու տարվա անդամավճարը չմուծելու պատճառով: Այս մասին տեղեկացնում են Լիբանանի արտգործնախարարությունից:
«Այս պարագայում տուժել են Լիբանանի շահերն ու երկրի հեղինակությունը: Հուսով ենք՝ հարցը շուտով կլուծվի»:
Հիշեցնենք, որ Լիբանանում ֆինանսատնտեսական ճգնաժամը շարունակում է խորանալ: Դեռևս հոկտեմբերին երկրի նախագահը հայտնել էր, որ Լիբանանը տառապում է ֆինանսական շրջափակումից ու պատժամիջոցներից: