ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից առաջ Իրանը ծրագրում էր հարձակում գործել ամերիկյան չորս դեսպանատների վրա:
«Կարող եմ ասել, որ հարձակումները, հնարավոր է, պլանավորված էին չորս դեսպանատներում»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ դրանցից մեկը Բաղդադում ԱՄՆ դեսպանությունն է եղել: