Ավստրալիայում մոլեգնող անտառային հրդեհների ծավալները հասել են աննախադեպ չափերի: Ստեղծված աղետալի իրավիճակը շտկելու պահանջով հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Սիդնեյի փողոցներ: Ակտիվիստները պահանջում են նաև Կանաչ մայրցամաքի վարչապետի հրաժարականն ու ավստրալացիներին հորդորում ավելի ակտիվ պայքարել կլիմայի փոփոխությունների դեմ:
Ավստրալիայի արևելյան շրջաններում անտառային հրդեհները մոլեգնում են արդեն մի քանի ամիս: Կրակի զոհ է դարձել 27 մարդ, հիմնահատակ կամ մասամբ այրվել է 6 հազար կառույց: Ահռելի վնաս է հասցվել Կանաչ մայրցամաքի ֆաունային. կրակը ոչնչացրել է մեկ միլիարդից ավելի կենդանի:
Աղետի գոտում իրականացվում է բնակիչների զանգվածային տարհանում, փակ է զբոսաշրջիկների մուտքը վտանգավոր ծովափեր: