Աշխարհում ամենագեղեցիկներից մեկը համարվող Հանրապետության հրապարակը արժեքավոր է ոչ միայն իր շուրջբոլորը տարածվող շենքերի յուրահատուկ ճարտարապետությամբ, այլև իր «թաքցրած» հարստությամբ ու պատմությամբ:
2003-ին՝ երբ Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվում էր Հանրապետության հրապարակը, շինարարական աշխատանքների ընթացքում հայտնի դարձավ, որ դրա ներքևում 17-րդ դարի շինություններ են թաղված: Սակայն այն ժամանակ դա կրկին ծածկվեց ու փակվեց:
ԿԳՄՍ նախարարությունը որոշել է Երևանի հին կառույցները «լույս աշխարհ հանել» ու աշխարհին ցույց տալ հնագույն քաղաքներից մեկի պատմությունը: