«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքներն են: Բուն նկարահանումները կսկսվեն փետրվարից: Առաջին անգամ ներկայացումն այս ձևաչափով մատուցելու փորձ է արվում ԿԳՄՍ նախարարության առաջարկով, և Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը հաճույքով ընդունել է այն:
Ներկայացումը, որ թատրոնի խաղացանկում ամենահաջողվածներից է, դարձյալ ոգևորել է աճեմյանցիներին հատկապես իր նոր ձևաչափով, որ մի քիչ էլ անսովոր է: