Նաիրա Իսրայելյանն արդեն 30 տարուց ավելի դասավանդում է, և անգամ մութ ու ցուրտ տարիները չեն խանգարել, որ երեխաներին երաժշտական դպրոցում դաշնամուր նվագել սովորեցնի: Աշխատավարձը միշտ էլ չնչին է եղել՝ 20,000-ից մինչև 90,000 դրամ: Բայց իր խոսքով՝ մարդիկ կան, որոնք չեն կարող չանել այն, ինչ տարիներ շարունակ նվիրումով են արել:
Հունվարի 1-ից մշակութային կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 25 տոկոսով: Նրանք կունենան նաև առողջապահական ապահովագրություն: