Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կոթի բնակավայրի վարչական տարածքում շրջագայություն կատարելիս Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի մի բնակչի տան բակում հայտնաբերել են 2.30 մ երկարությամբ, տարբեր տրամաչափի սոճի տեսակի ծառի 3 գերան:
Տղամարդը հայտնել է, որ գերանները ձեռք է բերել 2019 թ. հոկտեմբերին «Հայանտառ» ՊՈԱԿ Նոյեմբերյանի անտառտնտեսության «Դովեղի» անտառպետության 7-րդ պահաբաժնից, հետագայում մանրացնելու և վառելու նպատակով, ինչի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: