Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվա է հրավիրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում է համաշխարհային հիմնահարցերի լայն շրջանակ: Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը կանդրադառնան ուկրաինական ճգնաժամին, Սիրիայի հակամարտությանը, Լիբիային ու Մերձավոր Արևելքում լարվածության խորացմանը:
Միաժամանակ, Գերմանիայի կառավարությունից հստակեցրել են, որ Ռուսաստանի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մոսկովյան հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս դեկտեմբերին Փարիզում կայացած «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի շրջանակում: