Միացյալ Նահանգների գանձապետարանը հայտարարել է Իրանի 8 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է կառույցի պաշտոնական կայքէջում, որտեղ նշվում է, որ Վաշինգթոնը պատժամիջոցներ է կիրառել նաև իրանական մետաղարտադրողների և հանքարդյունաբերական 17 ընկերությունների դեմ:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիներին և ողջ աշխարհին ուղղված իր ուղերձում հայտարարեց, որ ամերիկյան կողմը նոր տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ: