Երկարատև հիվանդությունից հետո 79 տարեկանում վախճանվել է Օմանի սուլթան Կաբուս բին Սաիդը: Երկրի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ միապետը սուլթանական երկիրը կառավարել է 1970 թվականից և այն դարձրել ժամանակակից պետություն:
Օմանի սուլթանի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել, դադարեցվելու է հանրային ու մասնավոր հաստատությունների ու կազմակերպությունների աշխատանքը: Օմանի միապետի հուղարկավորության արարողությունը նախանշված է այսօր:
Հիշեցնենք, որ 1940 թվականին ծնված սուլթան Կաբուս բին Սաիդը կրթությունը ստացել է բրիտանական ռազմական ակադեմիայում և երկու տարի ծառայել է բրիտանական բանակում: Ինչպես նաև կրթությունը շարունակել է Գերմանիայում: 1970-ին իշխանության է եկել պալատական հեղաշրջման արդյունքում: Իշխանության գալուց մեկ տարի անց Օմանում արդեն իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ: Սուլթան Կաբուս բին Սաիդը ժառանգներ չի ունեցել:
Սուլթանի մահից հետո երկիրը կղեկավարի Օմանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարը: