РИА Новости գործակալությունը, հղում անելով Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակին, հայտնել էր, որ այս տարվա մարտից ծրագրվում է Երևանի և Սիմֆերոպոլի միջև կանոնավոր չվերթեր բացել: Այս տեղեկությունը չհաստատեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ մասնավորապես նշելով, որ այդպիսի հայտ չեն ստացել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը նշել էր, որ «Իկար» ավիաընկերությունը ստացել է համապատասխան թույլտվությունն ու համաձայնությունը «Ռոսավիացիայի» կողմից կանոնավոր չվերթեր իրականացնելու համար: «Հիմա հարցը գտնվում է պատրաստման և համաձայնությունների փուլում, այդ թվում` թռիչքների ժամանակացույցի և օդանավակայանների հետ պայմանագրերի մասով: Մարտից ծրագրվում են թռիչքներ շաբաթական երկու անգամ: Հետագայում արդեն` ըստ պահանջարկի»,- ասել էր Չերնյակը, ապա հավելել, որ Սիմֆերոպոլի և Երևանի միջև օդային երթուղին Ղրիմի համար կդառնա առաջին միջազգային կանոնավոր չվերթը՝ Ռուսաստանի հետ միավորվելուց հետո: