Ֆեյսբուքի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցիալական ցանցի էջում գրել է, որ եթե նախկինում ինքը կենտրոնանում էր կարճաժամկետ խնդիրների վրա, այս տարի որոշել է իրեն տրամադրել ավելի լայն հեռանկարով նախագծերին:
Ցուկերբերգի կարծիքով՝ առաջիկա տասը տարում երիտասարդությունը պետք է ավելի մեծ ազդեցություն ձեռք բերի: Սոցիալական ցանցի համահիմնադիրը վստահ է, որ 2030 թ. քաղաքականության մեջ ավելի շատ երիտասարդներ կլինեն, իսկ կլիմայի, կրթության և առողջապահության հարցերին ավելի մեծ տեղ կհատկացվի:
Բացի դրանից՝ ըստ Ցուկերբերգի, վիրտուալ իրականության տեխնոլոգիաները մարդկանց հնարավորություն կտան ապրել այնտեղ, որտեղ իրենք ցանկանում են՝ աշխատանքի փնտրտուքների համար առանց մեծ քաղաքներ տեղափոխվելու: