The New York Times-ը տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տրվում այն պահը, երբ ուկրաինական ինքնաթիռը խոցվում է: Դրանում երևում է, թե ինչպես է իրանական հրթիռը հարվածում ինքնաթիռին Թեհրանի օդանավակայանի մերձակայքում, այսինքն՝ այն տարածքում, որտեղ ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց դադարեցրել է ազդանշան փոխանցել:
Ընդ որում, սկզբում փոքր պայթյուն է տեղի ունեցել, երբ հրթիռը հարվածել է ինքնաթիռին: Ինքնաթիռը շարունակել է թռչել մի քանի րոպե և վերադառնալ դեպի օդանավակայան:
Պարբերականը գրում է, որ սա, այսպես կոչված, զարգացող պատմություն է: