Համազգային թատրոնը 2019-ին հրաժեշտ է տվել խոր բավարարվածության զգացումով և ստեղծագործական վերելքով:
Չնայած օպտիմալացման վտանգը բարդ իրավիճակ ստեղծեց թատրոնի համար, բայց թատերախումբն այժմ երախտագիտությամբ է հիշում այդ տհաճ միջադեպը, որի արդյունքում հանդիսատեսն ապացուցեց իր հավատարմությունը թատրոնին, և կրկնակի աճեց այցելուների թիվը:
Բացի այդ, տարին ավարտել են աննախադեպ նորամուտների թվով. 7 նոր ներկայացում՝ մեծ բեմում, ևս 8-ը՝ թատերականացված ընթերցումներ ձևաչափով:
Այժմ էլ Նոր տարին սկսում են միջազգային փառատոնային ակտիվությամբ: Ուրախալի է նաև, որ տարեվերջին վերջապես նաև նոր շենք կունենան: