Վրաստանի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը հնարավոր է՝ երկարաձգի ձմեռային արձակուրդը դպրոցներում և մանկապարտեզներում, հայտնում է «Ալիք» լրատվական գործակալությունը: Նախարարը սպասում է հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի առաջարկին: Ստեղծված լարվածության պատճառը գրիպի տարածումն է, ինչի հետևանքով արևմտյան Վրաստանի տարածքում արդեն երեք մարդ է մահացել: