Իրանագետ Ահարոն Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Գեներալ-լեյտենանտ Հաջ Ղասեմին մահից հետո շնորհվել է sepāhbod-ի կոչում, որն իրանական ԶՈՒ-ում ամենաբարձրն է։ Ղասեմ Սոլեյմանիից բացի՝ ոչ մեկը չունի այդ կոչումը։
Sepāhbod բառը ծագում է մջն․ պրսկ․ spāhbed բառից, որը Սասանյան Իրանում ամենաբարձր զինվորական կոչումն էր և հանգում է հին իրան․ *spāda- «բանակ» և *pati- «գլխավոր» բառերից: Եղել են նաև spāhbedān spāhbed «սպարապետաց սպարապետ» կամ Ērān-spāhbed՝ «ողջ Իրանի սպարապետ» բարձրագույն կոչումները։
Հետաքրքիր է, որ *spāda- արմատը երեք՝ սպայ, սպար և սպահ տարբերակերով է փոխառվել հայերենում։ Սրանցից առաջինը հիմա էլ է գործածվում ՝ սպա բառի մեջ վերջին յ-ի անկմամբ, երկրորդը՝ սպարապաետ բառի մեջ, երրորդը՝ սպահ, ասպահ։
Փաստորեն, այս առումով էլ մենք և իրանցիները տարածաշրջանում եզակի ժողովուրդ ենք․ ժամանակակից աշխարհում միայն մենք ունենք նմանատիպ կոչում ունեցող անձինք, որոնք սակայն երկուսն էլ պարգևատրվել են հետմահու՝ Սպարապետ Վազգեն Սարգսյան, Սպարապետ հաջ Ղասեմ Սոլեյմանի»։