Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստովանել է, որ Միացյալ Նահանգները իրանցի սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ծրագրերի վերաբերյալ որոշակի տեղեկություններ չի ունեցել: «Կասկած չկա, որ Սոլեյմանին ծրագրել էր հարձակումների մի ամբողջ շարք, բայց մենք հստակ չգիտենք, թե երբ և որտեղ են դրանք իրականացվելու»,- ասել է պետքարտուղարը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սոլեյմանին ծրագրել էր պայթեցնել ամերիկյան դեսպանատներից մեկը: Սակայն նա չէր հստակեցրել, թե որ դիվանագիտական ներկայացուցչության մասին է խոսքը: