Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործի նախաքննությունը:
Այս մասին «Լուրերին» հայտնել է Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ ձեռք բերված ապացույցները բավարար են մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, պաշտպանն էլ շարունակում է պնդել, որ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: