Ինչու՞ է շարունակում ազատության մեջ լինել Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը:
Հարցի պատասխանը ստանալու համար իրենց երեխաներին կորցրած մայրերը հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանդիպելու մտադրությամբ:
Հատկանշական է, որ այս գործով ևս չորս մեղադրյալներ կան, որոնց դատարանն ազատ է արձակել գրավի դիմաց: Իսկ ահա գլխավոր մեղադրյալ Աբրահամյանի մասով Առաջին ատյանի դատարանը կալանավորումն անթույլատրելի է ճանաչել՝ պատճառաբանելով հիմնավոր կասկածի բացակայությունը:
Դատախազությունը բողոքարկել է դատարանի վճիռը, բայց մայրերին դա չի մխիթարել: Նրանք ցանկանում էին անձամբ հանդիպել Գլխավոր դատախազի հետ և, կարծես, դժգոհ չէին արդյունքից: