ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բանաձևի օգտին, որով սահմանափակվում են նախագահ Թրամփի լիազորությունները՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ: Փաստաթուղթը Սպիտակ տան ղեկավարին արգելում է առանց Կոնգրեսի հաստատման ռազմական գործողություններ սկսել իսլամական հանրապետության դեմ:
Սպիտակ տանը փաստաթուղթը որակել են որպես «հերթական քաղաքական քայլ»: