Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանման ծավալը կավելանա: Արաբական երկրներից արդեն 230 հազար խոշոր եղջերավորի պահանջարկ կա: Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում մոտ 572 հազար խոշոր եղջերավոր կենդանի կա, որոնց տարեկան աճը կազմում է 30 տոկոս: Դրսից մեծ պահանջարկը անասնապահներին ստիպում է կենդանիների գլխաքանակը ավելացնելու մասին մտածել: