Սու-30-ի և մեր նորագույն զենքերի ձեռքբերումների մասին տեսանյութերը և հարցազրույցները բոլոր հայկական ռեսուրսներով դիտումների նոր ռեկորդ են սահմանել: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«27.12.2019-ից մինչև երեկվա դրությամբ միայն առաջատար 15 հեռուստաալիքներով ու կայքերով եղած նյութերը առանց վերատարածման այլ հարթակներում անցել են 1 մլն դիտումը»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: